Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Եթե ժողովրդավարությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքականության մեջ առաջնային գործոն չէ, Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծման

Օգոստոս 30,2019 10:25

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է, միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել եւ խելագարվել է նաեւ կապիտալիզմը»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել են բրենդավորվել որպես «ժողովրդավար»։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դարձավ մաքսիմալ պրագմատիկ, եւ ժողովրդավարության շեշտադրումներով նախկին մոտեցումերը այլեւս գերակա չեն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ։ Այսպես, այս տարվա հունիսին գտնվելով Վարշավայում եւ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ թքած ունի Լեհաստանում ժողովրդավարության վիճակի վրա։

Այս ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականության համար թիվ 1 պատասխանատու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը պետք է լինի Հայաստանի այցեքարտը արտաքին քաղաքականության մեջ։

Հիմա հարց։

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները համաշխարհային խաղի մեջ ունեն նման մոտեցումներ, ապա Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծմանը, ինչպե՞ս է ամրապնդելու երկու հայկական պետությունների անվտանգությունը։

Հ.Գ. Երկրի ներսում դեռ կարող եք ինքներդ ձեր կենացը խմել եւ հաճույք ստանալ, բայց պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031