Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարով պարտվեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» ու զրկվեց անկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության նոր էջ գրելու հեռանկարից՝ խմբային փուլ մտնելուց:
Երեւանյան խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2:1 հաշվով: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ պատասխան խաղում, իսկ նշանակված լրացուցիչ 30 րոպեն ի հայտ չբերեց հաղթողին:
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին դաշտի տերերը (5-4), եւ «Արարատ Արմենիան» զրկվեց խմբային փուլից:
Ըստ լուրերի, հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ «Արարատ Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում. Դրվագ Երեւանյան հանդիպումից