Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար են առաջինից չորրորդ դասարանցիների դասագրքերը

Օգոստոս 30,2019 14:00

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվեց 2019-2020 ուսումնական տարվա դասագրքերի ներդրումների չափը։

Ինչպես հայտնի է, անվճար են առաջինից չորրորդ դասարանցիների դասագրքերը: Իսկ ահա, օրինակ, 5-րդ եւ 6-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերի արժեքները հետեւյալն են՝

V դասարան
1. Մայրենի` 400 դրամ
2. Մաթեմատիկա` 400 դրամ
3. Ռուսաց լեզու` 350 դրամ
4. Անգլերեն` 440 դրամ
5. Գերմաներեն` 440 դրամ
6. Ֆրանսերեն` 440 դրամ
7. Տեխնոլոգիա` 280 դրամ
8. Հայրենագիտություն` 360 դրամ
9. Բնագիտություն` 460 դրամ
10. Երաժշտություն` 470 դրամ
11. Հայոց եկեղեցու պատմություն` 300 դրամ.

VI դասարան
1 . Մայրենի` 490 դրամ
2 .Ռուսաց լեզու` 380 դրամ
3 . Անգլերեն` 440 դրամ
4 . Գերմաներեն` 480 դրամ
5 . Ֆրանսերեն` 480 դրամ
6 . Մաթեմատիկա` 490 դրամ
7 . Աշխարհագրություն` 420 դրամ
8. Համաշխարհային պատմություն` 400 դրամ
9 . Հայոց պատմություն` 390 դրամ
10 . Բնագիտություն` 380 դրամ
11 . Ինֆորմատիկա` 400 դրամ
12 .Տեխնոլոգիա` 320 դրամ
13 . Երաժշտություն` 470 դրամ
14 . Հայոց եկեղեցու պատմություն` 300 դրամ։

Ուսումնաօժանդակ ձեռնարկների պահանջարկն ու առկայությունն այսօր դպրոցների անբաժան ուղեկիցն է դարձել: Չնայած այն հանգամանքին, որ ուսումնաօժանդակ ձեռնարկների տպագրությունը շատերի կարծիքով անիմաստ գումարների վատնում է, այնուամենայնիվ, բազմաթիվ մասնագետներ, ինչու չէ՝ նաեւ աշակերտներ, պնդում են, որ ուսումնաօժանդակ ձեռնարկներն օգնում են լրացնել բացն, ինչպես նաեւ խթան են հանդիսանում գիտելիքի ամրապնդմանը հատկապես ամառային արձակուրդների ժամանակ։ «Չգիտես ինչու՝ շեշտն առավել շատ դրվում է ոչ թե հումանիտար, այլ բնագիտամաթեմատիկական ձեռնարկների վրա, պահանջարկն է այդպիսին»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Զանգակ» գրատան հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը։

Նրա խոսքով՝ սպառողական աճ է նկատվում հատկապես մայիս եւ օգոստոս ամիսներին, իսկ այն հարցին, թե ի՞նչ արժեն ձեռնարկները, եւ արդյո՞ք գործում են զեղչեր գրատանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ձեռնարկների արժեքը կազմում է 800-5000 դրամ՝ կախված տվյալ առարկայից եւ էջերի քանակից եւ հավելեց, որ որեւէ զեղչ այս տարի իրենց մոտ չի գործում։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031