Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է». Հրանտ Բագրատյան

Օգոստոս 29,2019 23:44

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը կառավարության նիստի ժամանակա հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Մասնավորապես ասել է. «Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է»։

Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։ Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։ 1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար – հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։ Այս տարվանից գյուղատնտեսության թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գյուղատնտեսությունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։ 2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսը ամսվա հետ չեն համեմատում. այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսը ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։ 3. ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ը այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլն վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա ստիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։

Մյուդիսի մասով։ Բարձրացրել են։ Լավ է։ Վատ չէ։ 14-րդ շարքից (B1) 13-րդը (Ba3)։ Մենք, ի դեպ, ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է։ Չինաստանը ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է։ Մեր վարկանիշը մի քիչ բարձրացրել է թույլ տալով, օրինակ, եվրոբոնդերը տեղաբաշխել, ասենք, ոչ թե 6, այլ 5.5%-ով։ Հանկարծ մտքներովս չանցնի 1 կամ 1.5% վարկ վերցնենք ասիական գիգանտներից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031