Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր կդնի մանդատը

Օգոստոս 29,2019 23:33

Սիրելի՛ հայրենակիցներ:

Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին և նրա ձևավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման և արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելի Էդգար Առաքելյան,
    շնորհակալ ենք այս արդար և ազգանպաստ շարժմանը Ձեր մասնակցությունը բերելու համար։ Վստահում և հավատում ենք Ձեզ և միևնույն ժամանակ համողված ենք, որ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվելու ապագայում, Դուք կլինեք այս երկրի ԱԶՆԻՎ քաղաքացի, իսկ դա ամենակարևորն է։ Շնորհակալություն և հաջողություններ բոլոր այն ոլորտներում, որտեղ Ձեր ներդրումը կլինի առավելագույնս օգտակար մեր երկրի համար։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031