Քիչ առաջ Գյումրու Անի թաղամասում , Պարույր Սևակի անվան փողոցում՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտակայքում վրաերթի են ենթարկել 55-ամյա Ա․Ա-ին։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ինչպես տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան հիվանդանոց են տեղափոխել պոլիտրավմայով, աջ ազդրոսկրի ստորին երրորդականի կոտրվածքով, աջ ծնկան հոդի հոդախախտով, կրծքավանդակի աջ կեսի բութ վնասվածքով, 9-րդ, 10-րդ կողերի կոտրվածքով, թոքերի սալջարդով։ Նրա մոտ առկա է նաև տրավմատիկ շոկ։
Վիճակը, Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ի դեպ, այդ նույն հատվածում հաճախակի են նման դժբախտ դեպքեր տեղի ունենում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ