ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք կիրառելու ԱԱԾ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը` 13:00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ նշեց Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Քննությունը բավականին ծավալուն է, կողմերն իրենց փաստարկներն են ներկայացնում»,-նշեց Սարգսյանը։ Նա հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը ներկա էր միջնորդության քննությանը։ Մեղադրանքի առնչությամբ էլ պաշտպանը նախընտրեց այս պահին մեկնաբանություններ չանել. «Կանդրադառնանք վաղը»: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ