Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդության քննությունը։ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ-ն: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ