2019-ի հուլիսի 24-ին Արցախի դիրքերից մեկի չեզոք գոտում հայտնաբերվել է զինծառայող Վոլոդյա Գալոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանին այս իրավիճակը հիշեցնում է Մարտի մեկի դեպքերը, երբ տուժողներին 6 ամսից ավել որևէ կարգավիճակ չի տրվել։
Նրա կարծիքով՝ այսպիսի իրավիճակ հնարավոր չէր պատկերացնել նոր իշխանության օրոք։ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ մեկ ամսվա մեջ բանակում 4-5 մահվան դեպք է գրանցվել, սակայն որևէ մեկը պատասխան չի տալիս։
«Կարծես այս երկրի համար նորմալ է, որ պետք է զինվորներին սպանեն, և որևէ մեկը պատասխան չտա։ Ի՞նչ է մտածում վարչապետը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կաքում