18-ամյա Ինգա Մանուչարյանը, որը բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն է, ընդունվել է Ranger Collage (ԱՄՆ): Ծնողները մտահոգված են, որ օգոստոսի 26-ից արդեն սկսվել են նրա դասերը, սակայն աղջիկը չի կարողանում մասնակցել դրանց: Բանն այն է, որ Ինգա Մանուչարյանը երկու անգամ դիմել է ԱՄՆ դեսպանատուն` մուտքի արտոնագիր ստանալու համար եւ երկու անգամ էլ մերժվել է:
Aravot.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Դեսպանության լրատվականից Aravot.am-ին փոխանցեցին հետեւյալը. «Վիզայի տվյալները պաշտպանված են ԱՄՆ օրենսդրությամբ: Մենք իրավասու չենք վիզայի առանձին գործերի վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ