Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռք՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով. Զարեհ Սինանյան

Օգոստոս 29,2019 14:40

Օգոստոսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց  Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Նախ և առաջ կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայի վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքի միջև տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց Դեմետրիս Սիլուրիսին Կիպրոսի կողմից հայ համայնքին ցուցաբերվող ահռելի աջակցության, ինքնությունը պահելու և ինտերգրվելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Կողմերը քննարկեցին Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր, Ներկայացուցիչների պալատի նախագահը առաջարկեց խթանել Հայաստանի և Կիպրոսի կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ ունեցավ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում:

«Համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իմ սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն  ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն, և որը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը»,-նշեց Զարեհ Սինանյանը՝ համառոտ ակնարկ կատարելով Հայաստանի պատմությանն ու այժմյան իրողություններին:

Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են նաև եվրոպական երկրներում և Հայաստանն ավելի մոտեցրել ժողովրդավար Եվրոպային, այդ թվում՝ նաև Կիպրոսին: Սինանյանը հավելեց, որ Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռք՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով, և այսօր ոչինչ չի խանգարում, որպեսզի տարբեր երկրներում մեր համայնքներն ավելի սերտ աշխատեն միասին և սատարեն միմյանց:

Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031