Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ Արցախի հարցի արդարացի լուծումը կախված է նաեւ ձեզանից, հարգելի դեսպաններ». Արման Աբովյան

Օգոստոս 29,2019 13:46

Այսօր ԱԺ-ում ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի անունից ողջունեց դեսպաններին: Նա ասաց, որ վերջին 30 տարիներին մենք փորձել ենք ինտեգրվել բոլոր միջազգային կառույցների ու գործընթացների մեջ, որոնք կբերեին դրական փոփոխությունների:

Անդրադառնալով արցախյան հարցին, Աբովյանը նշեց, որ թվում է, թե աշխարհը ծանոթ է այդ հարցի բոլոր կողմերին, բոլոր երանգներին. «Համոզված եմ, որ Արցախի հարցի արդարացի լուծումը կախված է նաեւ ձեզանից, հարգելի դեսպաններ, հարգելի հյուպատոսներ: Այսօր ՀՀ-ն գտնվում է տեղեկատվական կատաղի պատերազմի մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ հաճախակի խոսելով ձեզ հետ՝ մենք միշտ ընդգծել ենք, որ արտասահմանում բավականին լուրջ տեղեկատվական ապատեղեկատվության մեծ հոսք է գնում ու ամենակարեւորն այն է, որ այն տեսլականը, որը գոյություն ունի,արդարացի դիրքորոշումը որ գոյություն ունի, հասանելի լինի արտասահմանյան մեր գործընկերների համար: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություների ձեւավորման հիմնական տեսլականին, մենք անդամակցում ենք տարբեր կառույցներին ու ՀՀ-ն գտնվում է ունիկալ մի իրավիճակում, մենք համագործակցում ենք թե՛ եվրոպական կառույցների հետ, թե՛ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ ենք: Համոզված եմ, որ համագործակցության պոտենցիալը մինչեւ վերջ չի բացվել, չի իրականացվել, ու մենք ունենք բավականին լուրջ եւ խորը աշխատանքի տեղ»:

Աբովյանը կարեւորեց ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները. «ՌԴ-ին կուզենայի ընդգծել, ում հետ մենք ունենք եղբայրական, ստրատեգիական հարաբերություններ ու այդ հարաբերություններն ունեն խորացման եւ զարգացման տեղ, դրա հետ մեկտեղ՝ ԵԱՏՄ-ի հետ, որի անդամ ենք մենք: ԵԱՏՄ անդամների հետ քաղաքական, տնտեսական զարգացումները, որ տեղի են ունենում, պահանջում են, որ առավել խորացնեք մեր հարաբերությունները: Իհարկե, Եվրոպա , ԱՄՆ… ոչ մի դեպքում ոչ մի պետության հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն հակասությունների վրա, ՀՀ-ն ի զորու է դառնալ այն հարթակը, որտեղ կկարողանան տարատեսակ ռեգիոնալ ու գլոբալ տարաձայնությունների քննարկումներ անել: Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ այդպիսի հարթակ դառնալու համար»:

Խոսելով սփյուռքի մասին՝ Արման Աբովյանն ասաց. «Մենք շատ ենք խոսում, կարծիք է ձեւավորվել, որ սփյուռքը ՀՀ-ին պետք է անի սա, սա… Պետք է ՀՀ-ի հետ հարաբերութունները կառուցի որոշակի հայրենադարձության պրոցեսների շուրջ: Անշուշտ, համաձայն ենք դրա հետ, սակայն արդեն եկել է ժամանակը ոչ միայն հասկանալ, թե սփյուռքը մեզ ինչ կարող է տալ, այլ շատ կարեւոր է, որ ձեւավորենք մի համակարգ, որը թույլ կտա հասկանալ, թե մենք ինչ կարող ենք տալ սփյուռքին, մեր հայրենակիցներին»:

Դիմելով դեսպաններին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ նրանք այն մարդիկ են, որտեղից սկսում է Հայաստանը. «Առաջին հերթին ձեզ են տեսնում, ձեր մոտ են գալիս ու շատ կարեւոր է տեսլական ձեւավորել, որը թույլ կտա յուրաքանչյուր հային, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի է , թե ոչ, ընկալել դեսպաններին այնպես, որ նրանք մարդիկ են, ովքեր յուրաքանչյուր իրավիճակում սատար են կանգնելու մեր հայրենակիցներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    ԲՀԿ-ի աքսակալը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031