Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սա համացանցային մանիպուլյացիա է, այլ ոչ թե քրեական գործ». Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետի դեմ քրեական գործի մասին

Օգոստոս 29,2019 13:38

Օգոստոսի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյան) տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով դատական նիստը: Այն հետաձգվեց, քանի որ կային չծանուցված տուժողներ:

Aravot.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց՝ հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11.30-ին:

Փաստաբանն ասաց, որ այս գործով իր դիրքորոշումը մնում է նույնը. «Սա համացանցային մանիպուլյացիա է, այլ ոչ թե քրեական գործ»:

Մեր դիտարկմանը՝ բավականին մեծ թվով մարդկանց է մեղադրանք առաջադրվել, կարծում եք բոլորի դեպքում էլ մանիպուլյացիա՞ է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «99 տոկոսով գործն անհիմն է ու նկարած»:

Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031