Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով. «Փաստ»

Օգոստոս 29,2019 13:33

Վերջին օրերին իշխանական մի շարք քարոզիչներ տարածում են այսպիսի հայտարարություն. «Օգոստոսի 29ին, ժամը 09:30-ից սկսած, բոլորս մեկ մարդու պես հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, թույլ չտալու համար Քոչարյանի վարձու ծաղրածուների կողմից դատարանի վրա որևէ ճնշման գործադրում:

Այս պայքարը յուրաքանչյուրս պիտի մերը համարենք ու տանենք մինչև վերջ՝ մինչև հաղթական ավարտ, մինչև ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե: Սակայն դրան հասնելու համար հարկավոր է տևական ու անտրտունջ պայքար»:

Նշենք, որ տեքստն ինքնին տարակուսելի է մի քանի առումով: Նախ՝ ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով:

Այսինքն, ստացվում է, որ ճնշում է գործադրվում «ճնշում թույլ չտալու» անվան տակ: Ի դեպ, ճնշում գործադրելու առաջին քայլն արել է հենց իշխանությունը, երբ վարչապետը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանների շենքերի մուտքերը:

Հաջորդը՝ ի՞նչ կապ ունի արդեն հիվանդություն դարձող «ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե» ձևակերպումը կոնկրետ այսօր քննվող գործի հետ:

Բացարձակապես ոչ մի: Նորից կրկնենք, որ խոսքը խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների, ինչպես նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրօրի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու մասին է։

Ըստ էության, նման ձևակերպումները փաստացի շղարշ են՝ մարդկանց «տոնուսը» բարձր պահելու համար:

Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ, թե՛ իրավաբաններին, թե՛ քաղաքագետներին լրջորեն անհանգստացնում է, քանզի իրավիճակը հաճախ պարզապես չի տեղավորվում օրենքի սահմաններում, ինչը կարող է ժամանակի ընթացքում հիմքեր ստեղծել ՄԻԵԴ նորանոր դիմումներ ուղարկելու համար:

Իսկ դրանց արդյունքում ի վերջո սասանվելու է մեր երկրի հեղինակությունը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031