Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ հանձնաժողով է ձեւավորել, որը ուսումնասիրել է պատերազմի հանգամանքները. «Ժողովուրդ»

Օգոստոս 29,2019 13:18

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս համաձայնել է մասնակցել ԱԺ-ում ստեղծված, 2016 թվականի ապրիլին ծավալված՝ ռազմական. գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին։ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Վաղարշակ Հարությունյանի հետ։

–Նախորդ իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են այդկերպ վրեժխնդիր լինել իրենց իշխանություններից…

–Բայց ինչո՞ւ, նախորդ իշխանությունների ժամանակ էլ հանձնաժողով է ձեւավորել, որը ուսումնասիրել է պատերազմի հանգամանքները, ու այդ ժամանակ էլ այդ ուսումնասիրությունների արդյունքում մարդկանց պաշտոններից հանել են։ Իսկ ինչո՞ւ են հանել. իհարկե գործած թերությունների ու սխալների համար։ Իսկ դա, ես կարծում եմ, բնական երեւույթ է. եթե դու չես բացահայտում, թե այդ օրերին ինչ է տեղի ունեցել, ինչ բացթողումներ է տեղի ունեցել, ոնց դա պետք է ուղղել, ունենալ սխալների հստակ ձեւ, ապա այդ ամենը անիմաստ է։ Ու, ընդհանրապես, ղեկավարման համակարգի նպատակը դա է։ Ես կարծում եմ, որ այստեղ այլ նպատակ չի կարող լինել։ Սա նո՞ր երեւույթ է ինչ է, սա բնական գործընթաց է։

Ես կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա, ինչ-որ մեկին նստեցնելու։ Եղել է մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով, որը բացահայտել է բացթողումները, ու դա արել են նախորդ իշխանությունները, որոնք այդ ժամանակ մարդկանց են պատժել։ Իսկ պատերազմը շատ բարդ երեւույթ է, անկախ ամեն ինչից՝ միշտ էլ բացթողումներ լինում են։ Ես ասում եմ՝ ղեկավարման համակարգի անբաժանելի մասն է դա՝ բացահայտել՝ ով ճիշտ է գործել, խրախուսել, ով սխալ է գործել, պատժել, բայց դա հանձնաժողովի խնդիրը չի։

–Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ պետք չէ զինվորականին բանտերում նստեցնել։

–Հանձնաժողովն այդպիսի լիազորություն չունի, եթե կան հիմքեր, ապա պետք է այդ ամենը ներկայացվի համապատասխան մարմիններին, իսկ եթե դա կարվի անհիմն ձեւով, ապա ես հասկանում եմ, որ չպետք է նման բան արվի: Բայց, օրինակ, եթե բացահայտվել է, որ այնտեղ դավաճանություն է եղել, ինչպե՞ս պետք է վարվել։ Դա կլինի այսպես, որ ասենք եկեք բացահայտենք, որ ինչ-որ մեկը հանցագործ է եղել, բայց իրեն բանտ չնստեցնենք, կամ իմանանք՝ մարդ է սպանել, ու իրեն չնստացնենք. սա անհասկանալի է։ Եթե խնդիրը անմեղ մարդկանց մեղադրել է, կեղծել է, ապա ես երբեք նման բաների չեմ գնա, ես համաձայնել եմ, որովհետեւ ես առաջին օրվանից բանակում եմ, ու ինձ համար պատվի հարց է, որպեսզի բացահայտվի իրականությունը։ Ոչ թե որեւէ մեկի վրա սարքել, պետք է բացահայտել իրականությունը, իսկ հանձնաժողովը նման նստեցնելու լիազորություն չունի, դա պետք է անի արդեն համապատասխան մարմինը։

Սոնա Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031