Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Փաշինյան

Օգոստոս 29,2019 13:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, այսօր կառավարության նիստում ասաց, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.1 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է։

Փաշինյանի խոսքով, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ . «Անձամբ իմ եզրակացությունն այն է, որ իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ։ Մեր այսօրվա ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների աճի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք։ Եվ եթե այս խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին։ Իսկ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և ես հիմա ուզում եմ նորից հիշեցնել, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը և հունվարի մեկի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը»։

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031