Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյան. Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2019 13:04

ՀՀ արդարադատության նախարարությունը նախօրեին հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ թեպետ ահռելի աշխատանք կա անելու, բայց սահմանված ժամանակահատվածը բավարար կլինի իրենց առջեւ դրված առաքելությունը կյանքի կոչելու համար։

Դատաիրավական բարեփոխումների այս ռազմավարության մեջ նշված է, որ ստացված տեղեկությունների ամփոփմանն ու հրատարակմանը պետք է հաջորդի անցյալին տրվելիք գնահատականը։ Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո տարբեր փորձագետների ու նաեւ հանրության մի ստվար հատվածի կողմից քննադատություն կա, որ նախկիններին պետք էր քաղաքական գնահատական տալ դեռ ամիսներ առաջ, Ջուլհակյանն արձագանքեց. «Իրականում մեր խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գնահատականը բազմիցս տվել են, եթե կհիշեք՝ այս տարի Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ մեր խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց, որտեղ կրկին կար այդ գնահատականը։ Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միաժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»։ Պատգամավորը ընդգծեց, որ լավ կլինի նախկիններին տրվելիք քաղաքական գնահատականը կոնսենսուսով ընդունված լինի խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից։

Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս ամիսների քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մեջ կունենան վստահություն ու համաձայնություն։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031