Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եթե պետական շենքերը գրավելու եւ այդ շենքերում գիշերելու մասին կոչերը քաղաքական կոչեր են, հարց չկա. «Հրապարակ»

Օգոստոս 29,2019 12:09

Մարտի 1-ի բուն մեղավորները կրկին ակտիվացել են։ Նրանք վախենում են, որ Քոչարյանի գործի հետ կապված այս ամեն ինչն իրենց դեմ կարող է շուռ գալ։ Պատճառը «Մարտի 1-ի գործով մեղադրյալ», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն է այն մասին, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Ավելին, պաշտպանը միֆ է որակել հակառակ պնդումը, իսկ հակառակ պնդման կողմնակիցները, ինչպես գիտեք, 2008թ. մարտի 1-ից այս կողմ ոչինչ լսել չեն ուզում եւ, չնայած այն օրերի ընդդիմության պահվածքին տրված ոչնչացնող գնահատականներին, արդեն 11 տարի է՝ կառչած են բանակի ներգրավվածության միֆից։

«ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս եւ միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով»,– լրագրողներին ասել էր փաստաբանը եւ հիմնավորումներ բերել, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոպանի սահմանադրությունն ու այդ սահմանադրության «թույլտվությամբ» 1996-ին Երեւանի փողոցներ БТР-ներ հանելը։ Ալումյանը նախորդ Սահմանադրությունից մեջբերել է Մայր օրենքի նախկին խմբագրմամբ 8.2 հոդվածը, նորով՝ 14-րդ հոդվածը, որը, ըստ պաշտպանի, փաստում է, որ զինված ուժերը նաեւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար են։

Քոչարյանի հակառակորդներն էլ ամուր բռնել են նույն հոդվածի հետեւյալ տողերից. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»։ Հասկացանք։

Իսկ հիմա նաեւ փորձենք հասկանալ, թե որքանով էին քաղաքական Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների՝ 2008թ. մարտի 1-ի գործողությունները՝ նույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից 10 օր անց։ Եթե պետական շենքերը գրավելու եւ այդ շենքերում գիշերելու մասին կոչերը քաղաքական կոչեր են, հարց չկա, եթե քաղաքական պայքարի ձեւեր են ոստիկանության պահանջին չենթարկվելը, վրաններում «Մոլոտովի կոկտեյլներ», երկաթյա ձողեր ու «ոզնիներ» կուտակելը, դարձյալ հարց չունենք, եթե քաղաքական գործիչներ են ոստիկանությունից մահակներ խլելու, բարձրաստիճան ոստիկանների մեքենաներն այրելու, խանութներ թալանելու փաստերով ուրախացողներն ու 10 զոհը նորմալ համարողները, դարձյալ հարց չունեմ։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ, չէ՞ որ քաղաքական պայքարն ու փողոցային անկարգությունները տարբեր կատեգորիաներ են, չէ՞ որ փողոցային անկարգությունները, իշխանությունների, թե ընդդիմության կողմից հրահրված, սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է քաղաքական պայքարը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031