Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կախված հայտնաբերված կալանավորի մասին

Օգոստոս 29,2019 11:44

Երեկ՝ օգոստոսի 28-ի առավոտյան «Գորիս» քրեակատարողական հիմնարկում սավանով ճաղավանդակից կախված 31-ամյա Արթուր Սայունցը Գորիս քաղաքից էր։ Ըստ մեր աղբյուրների, նա ամուսնացած չէր, հայր չունի, ապրում էր մոր եւ քրոջ հետ։

Սայունցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։ Նրա հետ նույն գործով մեղադրվում են եւս երկու հոգի։ Քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի վարույթում է, հերթական դատական նիստը, ըստ «Դատալեքս»-ի՝ նշակված է սեպտեմբերի 25-ին։

Արթուր Սայունցը «Գորիս» ՔԿՀ-ի թիվ 19 խցում մենակ էր, շփվող բնավորություն չուներ։ Ըստ մեր աղբյուրի, բացառվում է, որ նրան առաջարկած լինեն «ղումար», ասել է թե խաղալ՝ գումարի դիմաց, քանի որ ՔԿՀ-ում ռեժիմը խիստ է, ոչ մի խցի դուռ բաց չի լինում, ըստ այդմ էլ ՔԿՀ-ում պատիժ կրող անձինք չեն հանդիպում իրար։

Նշենք, որ սա Արթուր Սայունցի երկրորդ դատվածությունն էր։ Առաջին անգամ նա դատապարտվել է 2010 թվականին՝ « ՀՀ քրեական օրենսգրքի» 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ առանց իրացման նպատակի ձեռք է բերել, պատրաստել եւ պահել զգալի չափով թմրամիջոց։ Սայունցը արագացված դատաքննությամբ՝ դատապարտվել էր 2 ամիս կալանքի։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդագրության՝ «2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։

Վերջինս կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արմինե ԱՎԱԳՅԱՆԻ/https://hy.wikipedia.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031