Մադրիդում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում 64 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պարտվեց Լեհաստանի ներկայացուցչին: Ավելի վաղ մեկնարկային մենամարտերում պարտություն էին գրել 51 կգ Անուշ Գրիգորյանը եւ 48 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունը շարունակվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ