Չորեքշաբթի երեկոյան բողոքի ցույց է տեղի ունեցել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Բողոքի մասնակիցները պահանջում էին նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:
Փողոցում հավաքվել է մի քանի հարյուր մարդ՝ ձեռքերին՝ «Ավակով, դու՛րս» գրությամբ պաստառներ:
«Ավակովը միավորել է միանգամայն տարբեր մարդկանց՝ աջերի, ձախերի, լիբերալների, նրանց, ովքեր իրեն ատում են: Մենք եկել ենք այստեղ մեկ հստակ պահանջով. Ավակովը պետք է իշխանության չլինի»,- հայտարարել է ակտիվիստ Ռոման Սինիցինը:
Ցույցի մասնակիցներն Ավակովին մեղադրում էին ոստիկանության բարեփոխումները տապալելու և հասարակական ակտիվիստների վրա մի շարք հարձակումների և սպանությունների քննությանը խոչընդոտելու մեջ:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=R8t9VaSUTz8
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ