Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրամիության երկրներից Հայաստան վերադարձվողների թիվը կաճի. Jam-news

Օգոստոս 29,2019 10:29

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը 2019 թվականի առաջին եռամսյակում ԵՄ երկրներից ստացել է 1030 հայտ՝ 2045 անձանց մասով։ Բավարարվել է հայտերի 83 տոկոսը։ Այսինքն ծառայությունը հաստատել է, որ այդ մարդիկ Հայասատանի քաղաքացիներ են և կարող են վերադառնալ։

Այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերում խնդիր չկա, վերադարձվում են Հայաստան առանց միգրացիոն ծառայությանը զգուշացնելու։ Հետևաբար, նրանց մասին հստակ տվյալներ չկան։ Այդուհանդերձ, 2018-2019 թթ-ին վերադարձվողների կտրուկ աճ է նկատվել։

«Պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են, այսինքն անցած տարվա «թավշյա» հեղափոխությունը։ Դրանից հետո Հայաստանը համարվում է ապահով երկիր։ Բացի այդ Հայաստանի շատ քաղաքացիների գործեր, որոնք ունեին փախստականի կարգավիճակ, ու, թվում էր, թե ապահով ապրելու են Գերմանիայում կամ ԵՄ մեկ այլ երկրում, չգիտեին, որ իրենց կարգավիճակը երեք տարին մեկ վերանայվում է։

Շատ հաճախ հետ է վերցվում տրված կարգավիճակը, նրանց հետ են ուղարկում։ Որովհետև այն հիմքերը, որոնց հիման վրա նախկինում տվել էին կարգավիճակը, հիմա չեզոքացված են համարվում» , – ասում է միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031