Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ուսումնական նռնակ (առանց պայթուցիչի) և ուսումնական լուսային ազդանշան (դատարկ ձող, պայթուցիչով):
Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները ուսումնական նռնակն ու լուսային ազդանշանը տեղափոխել են ոստիկանության Կումայրու բաժին:
ԱԻՆ