Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի արձագանքը՝ «Սանիթեքին»

Օգոստոս 28,2019 20:15

«Բազմիցս հայտարարել ենք՝ Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ իրավահարաբերությունները կառուցում է բացառապես երկկողմ պայմանագրի դրույթներին համապատասխան եւ այն պահումներն ու տույժերը, որոնց մասին խոսվում է ընկերության հայտարարության մեջ, նույնպես կիրառվում են այդ դրույթներին համապատասխան եւ այդ դրույթներով նախատեսված դեպքերում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով «Սանիթեք»-ի այսօրվա հայտարարությանը:

Ընկերությունը հայտարարել է.«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետեւողականորեն իրականացվող ռազմավարության եւ ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»:
«Սանիթեք»-ը, կարծես, ակնարկում է՝ գուցե վատթարանա աղբահանությունը, քանի որ իրենցից գումար է պահվել:

«Ավելի վատ աղբահանություն խոստանալու, նախազգուշացման կամ սպառնալիքի մասին՝ պետք է ասել՝ դժվար է պատկերացնել ավելի վատ կազմակերպված աղբահանություն, քան մենք տեսել ենք վերջին ամիսներին: Եթե չլիներ աղբահանության եւ սանիտարական մաքրման համայնքային նորաստեղծ հիմնարկը՝ մենք ավելի վատ տեսարանների ականատես կլինեինք եւ այդ հիմնարկի աշխատանքի շնորհիվ մենք, կարելի է ասել, հիմնականում հաղթահարել ենք աղբահանության ճգնաժամը»,-այսպես արձագանքեց Կարապետյանը «Սանիթեք»-ի ակնարկին:

Խոսնակի փոխանցմամբ՝ համայնքը ստիպված է եղել գնալ համայնքային հիմնարկ ստեղծելու ճանապարհով.«Եվ համալրել ենք ռեսուրսներով, այն շարունակական կլինի մինչեւ համայնքը կֆիքսի, որ սեփական միջոցները բավարար են աղբահանությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար կամ օպերատոր ընկերությունը կսկսի ի վերջո կատարել պայմանագրից բխող իր պարտավորությունները»:

Aravot.am-ի հարցին՝ եթե աղբահանությունն էլ ավելի վատթարանա, քանի որ ընկերության, իր պնդմամբ՝ ֆինանսական միջոցները պակասել են, արդյոք քաղաքապետարանը նորից կտուգանի, նշանակու՞մ է, որ նորից կարող են տուգանվել, Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը կառուցում է իր հարաբերությունները պայմանագրի հիման վրա, ինչը նախատեսում է տուգանքներ եւ պահումներ այն դեպքերում, երբ «Սանիիթեքը» չի իրականացնում իր պարտականությունները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031