Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին թե ինչպե՞ս է վերավերում ՀՅԴ-ի մոտեցմանը Ամուլսարի հարցով, այն դեպքում, որ ՀՅԴ առանցքային դեմքերից մեկը ձեր իշխանության ժամանակ բնապահպանության նախարար է աշխատել: Խոսքը Արծվիկ Մինասյանի մասին է: Հարցին՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ի մոտեցումը փոխվել Ամուլսարի հարցով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ իրենք փնտրտուքների մեջ են քաղաքական եւ հանրության դաշտում ինչ-որ ձեւով տեղավորվելու եւ հանրությանը հաճո խոսք ասելու: Ուշադրություն գրավելու փորձ եմ գնահատում, իսկ դեղին քարտը կամ էն մյուս քարտերը արդեն ժողովուրդն է ցույց տալիս ընտրության միջոցով, կամ ասենք, 10-20 հոգանոց հավաքներով քաղաքապետարանի դիմաց, կամ մի այլ վայրում»:
Ալեն Սիմոնյանի կարծիքով ճիշտ չի վերագրել նշված մարդկանց խոսքը ամբողջ Դաշնակցություն կուսակցությանը. «ՀՅԴ-ն հին, կարեւոր եւ պատմություն ունեցող կուսակցություն է, բայց իր հնությունը, մեծ լինելը նաեւ ենթադրում է, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հաճախակի սխալ քայլեր են անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ