Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ մանդատը վայր կդնեմ, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող, չե՛մ հրաժարվելու մանդատից, ժողովուրդ ջան». Սոֆիա Հովսեփյան

Օգոստոս 28,2019 17:15

Այս պահին «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստն է ընթանում՝ արձակուրդներից հետո:

Պատգամավորները քննարկում են նոր նստաշրջանի հետ կապված հարցերը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրեց, որ քննարկել են նաեւ Ամուլսարի հարցը. «Մնացել ենք նույն մոտեցմանը, որ պետք է սպասենք այս պահին կառավարության քայլերին: Շրջակա միջավայրի նախարարություն է ուղարկվել, պատասխանը ստանանք: Էպիզոդիկ քննարկում է եղել Ամուլսարի հարցը: Կա այլակարծություն, մի մասը գտնում է, որ Ամուլսարը չպետք է բացվի, մի մասը գտնում է հակառակը»: Թե քանի հոգի է դեմ, քանիսը՝ կողմ՝ պատգամավորը դժվարացավ պատասխանել:

Հարցին՝ եթե պետք լինի՝ կկանգնե՞ք ակտիվիստների կողքին ու եթե պետք լինի՝ մանդատը վայր դնեք՝ Հովսեփյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ պնդել, որ մանդատը վայր կդնեմ դրա համար: Եթե կարիքը եղավ, քանի որ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ կանգնելու, առաջին կանգնողներից մեկը ես կլինեմ: Իսկ այն, որ մանդատը վայր կդնեմ, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Չե՛մ հրաժարվելու մանդատից, ժողովուրդ ջան»:

Նա ասաց, որ հրահանգ չի եղել պատգամավորներին այս հարցում չարտահայտվել: Իսկ իր դիրքորոշումը հետեւյալն է՝ եթե կա ռիսկ անգամ մեկ անձի թունավորման, իրենց մոտեցումը չի փոխվելու: Նա նշեց, որ վարչապետն էլ չի ասում, որ ռիսկեր չկան, ասում է՝ ռիսկերը կառավարելի են ու պետք է պատասխան ստանան իրենց հարցերին, որ որոշում կայացնեն

Հարցին՝ վարչապետի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականում կարդում ենք, որ ըստ էության, Նիկոլ Փաշինյանը միայնակ է մնացել հարցեր լուծելու, պատասխանատվություն վերցնելու առումով՝ բացառությամբ մի քանի պատգամավորների ու նախարարների՝ շատերը խուսափում են պատասխանատվությունից, դուք այդտեղ քննադատություն ձեր խմբակցությանն ուղղված տեսնո՞ւմ եք՝ Հովսեփյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ ենթատեքստով է սա ասվել, բայց ես երբեւէ չեմ թողել որեւէ մեկին մենակ ու երբեւէ չեմ էլ պատրաստվում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031