Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Յուրի Տեփանոսյանի բերանից հանված փամփուշտի գնդակի ձեւը շատ կասկածելի է եղել». Պավլիկ Մանուկյան

Օգոստոս 28,2019 14:38

Փորձ է կատարվում հանրության առաջ տպավորություն ստեղծել, թե իրազեկված են գործի բոլոր փաստական հանգամանքներից, եւ իրենց վերագրելով դատաձգաբանի փայլուն գիտելիքներ՝ փորձում են կենցաղային մակարդակի հասցնել փորձագիտական եզրակացությունները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական նիստում այսօր դատարանն ուսումնասիրեց իրեղեն ապացույցները, այդ թվում՝ զոհված ոստիկանների հագուստները՝ հրազենի հետքերով: Պաշտպանական կողմը կասկած հայտնեց դրանց վերաբերյալ: Մեղադրյալների պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ Գագիկ Մկրտչյանի հագուստների վրա մեխանիկական միջամտություն է եղել. «Անցքեր են կտրել՝ ցույց տալու համար, թե իբրեւ հրազենային կրակոցից հետքեր են մնացել»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ կտրվածքներն արվել են նմուշառման նպատակով. «Եթե գտնում եք, որ կեղծիք է եղել, հանցագործության մասին հաղորդում տվեք»:

Մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանն էլ հավելեց՝ ապացույցները չեն կարող լինել արժանահավատ, քանի որ ստեղծվել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում իշխանությունը զավթված էր, իսկ գործի քննությունն իրականացնողներն այդ իշխանության մաս էին. «Դրանք ոչինչ չեն կարող ապացուցել»:

Վարուժան Ավետիսյանը եւս թերահավատ է ապացույցների հարցում: Նա նշեց, որ իրենց՝ զենքերը վայր դնելուց հետո «ով ասես մտել՝ ինչ ասես արել է»:

Ապա հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալներից Պավել Մանուկյանը. «Պահանջում եմ, որ դատարանում ցուցմունք տա Յուրի Տեփանոսյանի քավորը, որը ներկա է եղել դիահերձմանը: Նա տեսել է, թե ինչպես է Յուրի Տեփանոսյանի բերանից հանվել գնդակը, որի ձեւը շատ կասկածելի է եղել, նման բան չի լինում: Ինչ վերաբերում է Գագիկ Մկրտչյանին, շատ կասկածելի ձեւով են հագուստից փորձանմուշներ վերցրել՝ երկուական սիմետրիկ ձեւով, իբրեւ թե գնդակի հետքեր են արել: Ակնհայտ է, որ մկրատով կտրված տեղեր են: Եթե իսկապես որպես նմուշ են վերցրել, շատ փնթի ձեւով են արել: Տեփանոսյանի եւ Մկրտչյանի առնչությամբ ցուցադրվածը ես չեմ համարում իրեղեն ապացույց»:

 

https://www.facebook.com/aravot.am/videos/471279306798736/

Մեղադրյալների եւ նրանց պաշտպանների կասկածներին արձագանքեց գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Զավեշտալի է, երբ Յուրի Տեփանոսյանի բերանից հանված գնդակի մասին տեղեկություններ են ձեռք բերում բժշկական հաստատությունում եւ հայտարարություն անում դատարանում՝ մոռանալով, որ այդ գնդակի շապիկը դուրս է բերվել դիի բերանից: Փորձ է կատարվում հանրության առաջ տպավորություն ստեղծել, թե իրազեկված են գործի բոլոր փաստական հանգամանքներից, եւ իրենց վերագրելով դատաձգաբանի փայլուն գիտելիքներ՝ փորձում են կենցաղային մակարդակի հասցնել փորձագիտական եզրակացությունները: Սա անթույլատրելի է եւ մանիպուլյատիվ բնույթ է կրում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031