Մաեստրոն նշում է, որ իր ստեղծագործությունները կապված են Հայաստանի ու հայ իրականության հետ։
«Հետևաբար, դրանք սիրվեցին, որովհետև այս հողի ծնունդ են», – նկատում է կոմպոզիտորը։
Տիգրան Մանսուրյանը խոստովանում է՝ սովորություն չունի լսել իր գրած երաժշտությունը։ Չի ցանկանում վերադառնալ անցյալ։
«Ըստ երևույթին կա մի պարզ բան, որ երբ լսում ես քո անցյալը, դու չես ուզում նրան հադիպել, որովհետև թերություններ ես նկատում, հաճելի չէ ինքդ քեզնով հայելու մեջ հիանալ, տխուր բան է դա»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Ա1+