Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ

Օգոստոս 28,2019 13:43

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»: Սա գնահատելով որպես կարևոր իրադարձություն, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Անշուշտ, սա ողջունելի է երևույթը, քանի որ դրանով բարձր է գնահատվում մեր երկրի վարկունակությունը այս պահի դրությամբ:

Այնուամենայնիվ, «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ, հիշեցնեմ, որ 2006 թվականի ունեցել ենք «Ba2» վարկանիշ, իսկ ոչ հեռավոր անցյալում 2015 թվականին դարձյալ գրանցել ենք նույն «Ba3»-ը:

Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարվա վերջ և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է, ինչի արդյունքում կրկին կվերանայվի մեր Մուդիզի վարկանիշը:


Սուրեն Պարսյան,

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել