Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները կարեւորվել են Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ:
ՀՀ ԱԺ