Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արյան հետքերով շապիկ, կրակված համազգեստ. ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հագուստները հետազոտվում են դատարանում

Օգոստոս 28,2019 13:14

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական նիստում այսօր դատարանն ուսումնասիրեց գործի իրեղեն ապացույցները, այդ թվում՝ հրազենը, որից արձակված կրակոցից, ըստ փորձագետի եզրակացության, սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Հաջորդ իրեղեն ապացույցը մյուս զոհված ոստիկանի՝ Արթուր Վանոյանի հագուստներն էին (կրել է դեպքի ժամանակ), որոնք բացելու անհրաժեշտություն պաշտպանական կողմը չտեսավ: Հետո էլ ասացին, թե ցանկանում են տեսնել: Փաթեթավորումից հանվեցին շապիկը, անդրավարտիքը, համազգեստը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2346737542310089/

Այնուհետեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը բացեց փաթեթավորումից եւ ներկայացրեց կողմերին նաեւ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հագուստները: Դատավոր Մեսրոպ Մակյանը, դիմելով Տեփանոսյանի տիկնոջը՝ գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Արփինե Թումասյանին, նկատեց. «Տիկին Թումասյան, ըստ երեւույթին, ձեր ամուսինն աշխատանքի էր գնացել համազգեստով: Ա՞յս հագուստն էր նրա հագին այդ օրը»: Արփինե Թումասյանը գլխի շարժումով դրական պատասխան տվեց: Համազգեստի վրա հրազենային կրակոցի հետք կար:

Հետո կողմերին ներկայացվեց 3-րդ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի հագուստը՝ արյան հետքերի մեջ ու պատռված շապիկը, նաեւ՝ տաբատը, հողաթափերը: Գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Հասմիկ Ոսկանյանը՝ Գագիկ Մկրտչյանի կինը, հաստատեց, որ դեպքի օրն ամուսինն աշխատանքի է գնացել այդ հագուստով:

Դատարանը հետազոտեց նաեւ գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաներից մեկի հետեւի հողմապակին: Դա այն մեքենան է, որում նստած ժամանակ, ըստ գործի նյութերի, կրակոցից սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031