Սենթ-Լուիսում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, իսկ երեկ 12 գրոսմայստերներն այստեղ խաղատախտակների առջեւ նստեցին նախավերջին անգամ:
Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի արեց մրցաշարի առաջատար Դին Լիրենի հետ: Եզրափակիչ տուրից առաջ նրան «ընկերացավ» Ուեսլի Սոն, որը պարտվեց Մագնուս Կարլսենին: Այժմ Արոնյանն ու Սոն 4-ական միավորով բաժանում են 11-12-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ