Երեկ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել էր ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2019 թվականի հուլիսի դրությամբ։
Այնտեղ, բնականաբար, տեղեկություն չկար նախորդ ամսվա գյուղատնտեսական վիճակի մասին, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ եւ բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված՝ ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ։ Գյուղատնտեսության մասին տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ։
«Հայկական ժամանակ»–ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ՝ պարզելու թե 2019-ի ամառն, ինչպիսի՞ն էր գյուղատնտեսության համար։
– Այս ամառ նախորդ ամսվա համեմատ կորուստներ շա՞տ ենք ունեցել։
Կարդացեք նաև
– Գյուղատնտեսական բարենպաստ տարի չի եղել, երաշտ է եղել։ Մայիս ամսին լավ անձրեւներ եկան, հետո երաշտ եղավ, որի պատճառով ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ցածր է եղել, բերքը քիչ ենք ունեցել բոլոր ուղղություններով, բայց հատիկաընդեղենը ամենասարսափելի վիճակում է եղել, դրա համար այս տարի բավականին կմեծանա ներմուծման ծավալները։
– Ապրանքի իրացման խնդիրներ առաջացե՞լ են։
– Այս տարի մի պահ միայն կեռասի հետ կապված խնդիրներ առաջացավ, մնացած ոչ մի կուլտուրայի դեպքում չեմ հիշում, որ գյուղացին բարձրաձայնած լինի՝ ասի չի ստացվում վաճառել։
– Շուկայում գնային քաղաքականությունը նախորդ տարվա համեմատ ավելի ցա՞ծր էր, թե՞ ավելի բարձր։
– Նախորդ տարվա համեմատ ապրանքներ կան՝ գները բարձրացել են, ապրանքներ կան ցածր են։ Լոլիկն է ցածր, կաղամբը։ Լոբին է մի քիչ բարձր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
– Մինչեւ տարեվերջ ո՞ր ապրանքների դեֆիցիտ կունենանք, ո՞րն անհրաժեշտ կլինի ներկրել՝ բացի հատիկաընդեղենից:
– Այս տարի համ կաղամբ կներկրենք, համ կարտոֆիլ, համ գազար:
ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում