Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները. «Ժողովուրդ»

Օգոստոս 28,2019 12:45

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ  է։  Պատճառը  հաջորդ  տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը։ Չնայած որ հունվարի 1–ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել եւ մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով։

Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները։ Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել են» իրենց մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով։

Պարզվում է՝ վրացական շուկայում եւս թանկացումներ են։ Պատճառը դարձյալ հունվարի 1-ից սպասվող փոփոխություններն են. «Դե մարդկանց մի մասը չեն կարող պատվիրել, որովհետեւ ձեռնտու չէ, թանկ է, բնականաբար ստիպված գնում են կա՛մ հայաստանյան շուկայից, կա՛մ էլ Վրաստանից»։

Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031