Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները երեւի պիտի ամեն օր մեղավորներին մատնանշելու փոխարեն զբաղվեն բոլոր այդ խնդիրների հաղթահարմամբ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 28,2019 12:37

Նախկինների լեզուն այնքան է բացվել, որ անթաքույց հեգնում են իշխանություններին՝ իբր նրանք, անկարող լինելով լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները, զիշեր-ցերեկ միայն մի բան են ասում՝ «սաղ Սերժն ա մեղավոր»։ Իհարկե՝ շատից-քչից ողջամիտ մարդկանց համար հասկանալի է, որ «սաղ Սերժն ա մեղավոր»–ը չպետք է հասկանալ միայն բառացիորեն, այսինքն՝ այն իմաստով, որ այսօրվա ցանկացած բացասական երեւույթի համար կոնկրետ քրեական հոդվածով պետք է մեղադրանք առաջադրել «ՀՀ քաղաքացի, 1954թ. ծնված, նախկինում չդատված Սերժիկ Ազատի Սարգսյանի նկատմամբ»։

Բայց ակնհայտ է նաեւ, որ այսօրվա առանց բացառության բոլոր լրջագույն խնդիրների արմատներն անցյալում են։ Տեսնես ո՞վ է 2014-ին թույլատրել նույն Ամուլսարի հանքավայրի շահագործումը, տեսնես ո՞ւմ օրոք է Արցախը դուրս մղվել բանակցային գործընթացից, տեսնես ո՞վ էր հայտարարում, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, տեսնես ո՞ւմ ապաշնորհ քաղաքականության արդյունքում էր Հայաստանը պատերազմում 80-ականների զենքերով՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն էր գնում մեր «ռազմավարական դաշնակցից», տեսնես ո՞ւմ օրոք են «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքները տրվել ՌԴ-ին ու Հայաստանը լիակատար էներգետիկ կախվածության մեջ դրել այդ երկրից, տեսնես ո՞ւմ նախագահության տարիներին Է ՀՀ բնակչության 13 տոկոսն արտագաղթել…

Բայց մի հարցում հեգնողներն իրավացի են։ Իշխանությունները երեւի պիտի ամեն օր մեղավորներին մատնանշելու փոխարեն զբաղվեն բոլոր այդ խնդիրների հաղթահարմամբ՝ հաշվի առնելով, որ «ունենք այն, ինչ ունենք», եւ առանձնապես կարեւոր չէ, թե ում մեղքով ենք հասել այս օրվան։ Իսկ մեղավորներին պիտի պարզեն իրավապահները եւ անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատվության ենթարկեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031