Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարան է բերվել հրազենը, որի կրակոցից սպանվել է Յուրի Տեփանոսյանը՝ ըստ փորձագետի եզրակացության

Օգոստոս 28,2019 12:21

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական նիստում այսօր դատարանն ուսումնասիրում է գործի իրեղեն ապացույցները: Դրանք դատարան են բերվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ իրեղեն ապացույցների պահման վայրից: Ինչպես տեղեկացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը, դատարան են բերվել մի շարք զենքեր, փամփուշտներ:

«Մեղադրական եզրակացությամբ որպես իրեղեն ապացույց են ճանաչված նաեւ վնասված, այրված եւ ոչնչացված մեքենաներ, որպես հանցագործության գործիք գունդը զավթածների տրամադրության ներքո հայտնված մեքենաներ, տարածքում առկա բեռնատար մեքենաներ, որոնք ծառայել են որպես պաշտպանիչ միջոցներ: Դրանց վերաբերյալ դատարանում ներկայացվել են զննության արձանագրությունները, ուստի մեղադրանքի կողմը անհրաժեշտություն չի գտնում այդ մեքենաները հետազոտել»,-հայտարարեց մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատախազի ասածը վերաբերում էր նաեւ «Սասնա ծռերի» տրամադրության ներքո հայտնված նռնակներին, պայթուցիկ նյութերին, մեծաքանակ հրազենին ու ռազմամթերքին: Ապա Պետրոս Պետրոսյանը հագավ ձեռնոցներն ու ներկայացրեց իրերը: Դրանցից մեկը փաթեթավորված հրազեն էր՝ այն հրազենը, որից արձակված կրակոցից, փորձագետի եզրակացության համաձայն, սպանվել է Յուրի Տեփանոսյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանի դին հայտնաբերվել էր ծառայողական մեքենայում՝ հրազենային վնասվածքով: Նրա սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2473744952855688/

Դատավոր Մեսրոպ Մակյանը, դիմելով նրան, հարցրեց. «Նշված հրազենից ձեր կողմից կրակոց արձակվե՞լ է, այն ձեզ ծանո՞թ է, ձեր մոտ գտնվե՞լ է»: Սմբատ Բարսեղյանը պատասխանեց. «Զենքի տեսակն ինձ ծանոթ է, իսկ թե կոնկրետ այս զենքն ինձ մոտ եղել է, թե ոչ, չեմ կարող ասել»:

Հետո փաթեթավորումից հանվեց եւ հետազոտվեց հայտնաբերված փամփուշտի կրակված գնդակի շապիկը՝ վերցված այն մեքենայից, որում եղել է Յուրի Տեփանոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031