Կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Իսպանիայի մայրաքաղաքում, Հայաստանի հավաքականի առաջատար, մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն անհաջողության է մատնվել սերբ մրցակցի հետ մեկնարկային մենամարտում:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում հաղթանակ էր տոնել եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք էր նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ