«Լսեցի եւ ապրեցի հերթական անգամ խորը հիասթափություն»,- այսպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ըստ նրա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձություն էր, իր համար այնքան զավեշտալի էր, որքան այն կատակը, որ Ну погоди-ն էլ է հայ եւ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է. «Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ ի զորու չեղավ կատարել այս մեկուկես տարվա ընթացքում: ՀՀ քաղաքական եւ ոչ մի ոլորտում իշխանափոխությունը չբերեց բեկումնային դրական զարգացումների»:
Աշոտյանն ասաց, որ զավեշտալի է նաեւ, որ ժողովրդավարությունը պետք է լինի մեր այցեքարտը արտաքին քաղաքականության մեզ. «Զարհուրելի սիրողական մակարդակի հայտարարություն է, որովհետեւ խնդիրն անգամ այն չէ, որ կարելի է երկար վիճել, խոսել, ապացուցել, որ ՀՀ-ում այսօր չկա ժողովրդավարություն: Դա չէ խնդիրը: Քանի՞ հաջողակ երկրի օրինակ գիտեք, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կարողացել են կառուցել ժողովրդավարության դոկտրինի շուրջ»: Աշոտյանը Վրաստանի օրինակը բերեց՝ Սաակաշվիլին էլ էր այդպես մտածում, մտածեց, մտածեց, կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:
Ամենածանր հարվածը Նիկոլ Փաշինյանին, ըստ Աշոտյանի, հասցվում է մշտապես արցախյան խնդրի հետ կապված. «Լավ, մի տեղ հասկանում եմ, որ երբ նա գալիս էր իշխանության, լավ չէր տիրապետում կարգավորման խնդիրներին, նախապատմությանը եւ այլն, բայց այս բառակապակցությունը, որ ինքը դառնացած է այն ժառանգությամբ, որը ստացել է, վկայում է այն մասին, որ նա այս մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չհասկացավ ու չսովորեց: Ինչի՞ց ես դառնացած, պարո՛ն Փաշինյան, որ ստացել եք ՀՀ նորագույն պատմության մեջ արցախյան հակամարտության ծագման օրվանից մինչ այսօր ամենահաջողված, ամենալավ բանակցված փաթե՞թը, դրանո՞վ ես դառացած: Ինչի՞ց ես դառնացած, որ քո ապիկար, ապաշնորհ արտաքին քաղաքականութան պատճառով բանակցային օրակարգից դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություննե՞րը, դրանո՞վ ես դառնացած, թե՞ դառնացած ես նրանով, որ նորից ապաշնորհ ու սխալ քաղաքականության պատճառով, որ վարել ես դու, այլեւս եռանախագահների հայտարարության մեջ չի շեշտվում կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Դրանո՞վ ես դառնացած, թե՞ նրանով, որ փոխանակ բանակցային նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրե՛նց լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիեւը: Գուցե դրանո՞վ ես դառնացած»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10219051966668223/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ