Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ որտեղ մի փոքրիկ դիմադրություն են տեսնում, արագ նահանջում են ու հրաժարվում իրենց մտադրությունից. «Հրապարակ»

Օգոստոս 28,2019 11:35

Մեկ տարի առաջ իշխանության եկած երիտասարդները, թվում է, ուրիշ սկզբունքներով պետք է աշխատեին՝ ոչ թե մարդկանց աչքին թոզ փչելու, ոչ թե պոպուլիստական կարճաժամկետ քայլեր անելու, այլ խորքային բարեփոխումների, երկրում մթնոլորտ փոխելու, նոր աշխատաոճ թելադրելու առումով։ Պարզվեց՝ նորերը ոչ մի նոր բան ունակ չեն մտածելու, քան հների արածները կատարելագործելն է։ Նրանք պապից ավելի կաթոլիկ գտնվեցին եւ գնացին խոտոր ճանապարհով՝ ամբոխահաճո քայլեր ու հայտարարություններ անելու, հանրային բացասական ընկալում ունեցող անձանց բռնելու-պատժելու, շոուներ-տեսարաններ կազմակերպելու ճանապարհով։ Եվ ոչ մի կոնկրետ քայլ ու փոփոխություն, որը կբերի զարգացման, կբարելավի մեր ժողովրդի սոցիալական վիճակը։

Պարզվեց՝ աշխատավարձերի բարձրացման մասին խոսակցությունները բլեֆներ են՝ ոչ մեկի աշխատավարձն էլ ռեալ չի բարձրացել, իսկ եթե անգամ մի չնչին բարձրանում է, ապա՝ կրճատումների եւ նոր գործազուրկների հաշվին։ Պարզվեց՝ օրական մի խոստում ու հայտարարություն են անում, որոնք մնում են թղթի վրա։ Պարզվեց՝ որտեղ մի փոքրիկ դիմադրություն են տեսնում, արագ նահանջում են ու հրաժարվում իրենց մտադրությունից։ Ինչպես արեցին վեթթինգի, անցումային արդարադատության, Ստամբուլյան կոնվենցիայի, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու, ինչպես նաեւ Ամուլսարի եւ բազում այլ հարցերում։

Բայց անշեղորեն շարունակում են քրեական հետապնդումների շարքը, չնայած այս հարցում էլ են նահանջում, եւ այսօր, մեծ հաշվով, բանտում, միայն երկու անձ կա՝ Մանվել Գրիգորյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի.

իրենց պատկերացումների մեջ այս երկու անձն ամենից շատ բացասական ընկալումն ունեն, ուստի նրանք պետք է բանտում լինեն։ Մյուսները, որոնց նկատմամբ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում՝ այսինչն այսքան է յուրացրել, այնինչն այնքան չարաշահում է կատարել, արդարություն հաստատելու պատրանք ձեւավորելու եւ «կուլակաթափ» անելու նպատակ են հետապնդում։

Ցոլակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031