Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը

Օգոստոս 28,2019 10:46

Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցավ չորս թեմատիկ քննարկում՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և երեք հիմնարար սկզբունքներին:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին մարտահրավերների համապատկերը» խորագրով թեմատիկ քննարկումներից առաջինը վարում էր ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը,  որպես բանախոսներ ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը,  Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը: Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Անդրադարձ կատարվեց  ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը:

Երկրորդ քննարկումը վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան  Աշոտ Հովակիմյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը և ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղղված հիմնական սպառնալիքներին, դրանց հաղթահարման ուղիներին ու հեռանկարներին:

«Տարածաշրջանը տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների խաչմերուկում» խորագիրը կրող երրորդ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկում Հայաստանի առջև բացվող հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի զարգացման տնտեսական համագործակցության հեռանկարներին: Այն վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Որպես բանախոսներ ելույթներ ունեցան որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Համաժողովի առաջին օրն ամփոփեց «Հայաստանի արտաքին տնտեսական ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները» խորագրով չորրորդ քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյան։ Քննարկումը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Մտքեր փոխանակվեցին Հայաստանի տնտեսական ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031