Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում կաշառքը փոխարինվել է «ապօրինի վարձատրություն» բառով

Օգոստոս 28,2019 12:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է Ռուզաննա Մկրտչյանի եւ Մարյաննա Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը:

Ռուզաննա Մկրտչյանը 2006 թ. նոյեմբերի 13-ից մինչեւ 2018 թ.հոկտեմբերի 15-ը զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետի պաշտոնը:
Ըստ մեղադրանքի, նա ստացել է ապօրինի վարձատրություն՝ որոշակի գործարք վարձատրողի օգտին կատարելու համար:

Մասնավորապես, նա Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի բնակչուհի Ռ. Գրիգորյանի կողմից ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս, ընտանիքին սոցիալապես անապահով եւ նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություններ կայացնելու դիմաց պահանջել եւ 2010թ., 2012, 2014 եւ 2015 թվականներին Ռ. Գրիգորյանի ընտանիքին նշանակված ընտանեկան նպաստի առաջին ամսվա գումարը, տարբեր վայրերում նրանից անձամբ ստացել է 15 000 ՀՀ դրամ, հիշյալ տարիների համար ընդհանուր առմամբ 75 000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Մարյաննա Օհանջանյանին էլ մեղադրանք էր առաջադրվել սոցիալական բաժնում «մուծվելու» համար: Նա իր ընտանիքի օգտին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Ռ. Մկրտչյանին տվել էր ապօրինի վարձատրություն՝ «անապահով ընտանքի» կարգավիճակ ստանալու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031