Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն հարցն է, որը կառավարությունը պետք է որոշի, ոչ թե հանրաքվեն. Ստեփան Մարգարյանը՝ Ամուլսարի խնդիրը հանրաքվեով որոշելու մասին

Օգոստոս 27,2019 17:54

«Ես մեծ վերապահումով եմ մոտենում, երբ ասում են իշխանության եկած թիմ: Աշխատանքային թիմ այդպես էլ, ցավոք, չձևավորվեց: Կա մարդկանց խումբ, որն անվերապահորեն լսում է իրենց ղեկավարին և անում՝ ինչ ասում է»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով գործող կառավարության մասին, այսպիսի կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա նկատեց, որ երբ վարչապետը մի բան է ասում, բոլորը սկսում են նույնը կրկնել. «Վարչապետն ասում է մի բան, ամբողջ կառավարությունը սկսում է եթեր մտնել, գրառումներ անել այդ նույն բանի մասին»:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ այս մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը չհասցրեց կայանալ, ինչի պատճառով մարտահրավերները շատացան:

Նախկին պատգամավորը համամիտ չէ, որ Ամուլսարի՝ շահագործելու կամ չշահագործելու հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով. «Ես վերապահում ունեմ հանրաքվեի վերաբերյալ: Իշխանությունը բերել, հասցրել է մի վիճակի՝ ասում է՝ ժողովուրդ, ինչ ասեք, պատասխանատուն դուք եք: Հասարակությանը հստակ ինֆորմացիա այդպես էլ չի տրվել Ամուլսարի վերաբերյալ: Ես դեմ եմ, որ բնությունը փչանա: Մեկ ժամ քսան րոպե լսեցի վարչապետին, բայց չհասկացա՝ ինչն է լավ, ինչը վատ: Ինչպե՞ս ժողովուրդը կողմնորոշվի: Սա այն հարցն է, որը հանրաքվեի դնելը նուրբ է: Չգիտեմ՝ ինչպես պետք է կողմնորոշվի միջին վիճակագրական քաղաքացին հանրաքվեի գնալուց առաջ: Սա այն հարցն է, որը կառավարությունը պետք է որոշի, ոչ թե հանրաքվեն: Նա պետք է որոշի և վերցնի պատասխանատվությունն իր վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031