Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով:
Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև