Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Մնալու եմ ու պայքարելու եմ առնվազն մինչեւ Տոկիո-2020-ը»

Օգոստոս 27,2019 17:10

Aravot.am-ի հարցին, թե հոր հրաժարականից հետո Արսեն Ջուլֆալակյանը մնո՞ւմ է հավաքականում, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Շատ կարճ արտահայտվեմ. հարս իր խոսքում նշեց, որ Արսենի միակ խնդիրն այն է, որ իր որդին է, որքան իր համար է հպարտություն իմ նման որդի ունենալը, այնքան էլ իմ համար է հպարտություն՝ նրա նման հայր ունենալ:

Կմնամ հավաքականում թե չէ՞, պարտադիր մնալու եմ: Նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ առնվազն մինչեւ Տակիո 2020-ը: Մինչեւ չտեսնեմ, որ ուղեգիր չունեմ, չեմ հանձնվելու: Նպատակս ուղեգիր նվաճելն է, իսկ հավաքականի կազմում, թե առանձին, կորոշենք ես եւ իմ անձնական մարզիչները՝ Լեւոն Ջուլֆալակյանն ու Արամ Ջուլֆալակյանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031