Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել uDoctor առցանց բժշկական խորհրդատվության լուծումով

Օգոստոս 27,2019 17:07

Ucom ընկերությունը թողարկել է իր հերթական բջջային հավելվածը՝ uDoctor նորարարական լուծումը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ ցանկացած ժամի և ցանկացած վայրում գտնվելիս։ Խորհրդատվությունն իրականացվում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից։

Հեռաբժշկությունն (Telehealth) աշխարհում արագ զարգացող ուղղություններից է, իսկ որոշ երկրներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) այն ապահովագրական փաթեթների կարևորագույն բաղադրիչ է և առողջապահական համակարգի անքակտելի մաս։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռաբժշկությունը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել բժիշկների աշխատանքը ու բազմաթիվ խնդիրներ լուծել առաջին իսկ առցանց խորհրդատվության ժամանակ։

Որպես թվային ընկերություն Ucom-ը մեծագույն պատասխանատվությամբ է ներկայացնում uDoctor նորարարական լուծումը, որն ստեղծվել է առաջատար գործընկեր, հեռաբժշկության ոլորտի և առցանց խորհրդատվության նախագծող, ռուսաստանյան «Mobile Medical Technologies» ՍՊ ընկերության հետ գործակցությամբ և համապատասխանեցվել է տեղական շուկայի պահանջներին։ Այսպիսով, Ucom-ն իր գործընկերների հետ Հայաստանում առաջին քայլն է անում հեռաբժշկության զարգացման ուղղությամբ։ Նշենք, որ «MMT» ՍՊԸ-ի տեխնոլոգիական լուծումը հաջողությամբ կիրառվել է ԱՊՀ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանն ու Տաջիկստանը։

«Առողջությանը վերաբերող խնդիրները հաճախ անհետաձգելի են, բայց ժամանակատար: uDoctor ծառայության շնորհիվ մարդիկ ստիպված չեն լինի տասնյակ րոպեներ վատնել ճանապարհի վրա կամ հերթերում, կխնայեն իրենց ժամանակն ու միջոցները: uDoctor-ը հնարավորություն է ընձեռում պլանավորել խորհրդատվությունները «Վարդանանցի» բարձրակարգ մասնագետների հետ, պահպանել դրանց պատմությունը, կառավարել հետազոտությունների արդյունքները և հաշվեկշիռը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներբեռնելով uDoctor հավելվածը Google Play-ից կամ App Store-ից՝ օգտատերերը կարող են շտապ բժշկական խորհրդատվություն ստանալ առանց հերթերի և ցանկացած վայրում գտնվելիս։ Նորարարական այս լուծումը հնարավորություն է ընձեռում բժիշկների մասին մասնագիտական տեղեկատվություն, այլ օգտատերերի գնահատականներ և կարծիքներ ստանալ։ uDoctor-ի միջոցով խորհրդատվություն ստանալը մատչելի է, այն ապահովում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ, իսկ հերթապահ բժիշկները կապի մեջ են 24/7 ռեժիմով։

«Աշխարհում լայնորեն կիրառվող հեռաբժշկության հիմքում տարիներ ի վեր արմատավորված այն սկզբունքն է, որ ախտորոշումն 90%-ով հիմնվում է պացիենտի կողմից տրամադրվող տեղեկատվության վրա։ Դա ենթադրում է, որ պացիենտը հնարավորինս անկեղծ և համակարգված տեղեկատվություն պետք է տրամադրի։

Հեռաբժշկությունը ոչ պակաս հմտություն և փորձառություն է պահանջում բժշկից։ «Վարդանանցը» ապացուցողական բժշկության վրա հիմնված կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման առաջատարն է մեր երկրում։ Միջազգային այդ ուղեցույցներն ու գործելակարգերն օգնում են հեռահար բժշկության մասնագետին ընտրել այն հարցերի շրջանակը, որն ամենակարճ ճանապարհով կտանի դեպի ճիշտ ախտորոշում։ Նույն աղբյուրները բժշկին հուշում են, թե պացիենտին երբ ուղղորդել այլ մասնագետի մոտ, երբ գործիքային կամ լաբորատոր հետազոտություն նշանակել կամ հոսպիտալացման որոշում կայացնել։

Մենք վստահ ենք, որ մեր բժիշկներն իրենց փորձառությամբ ճիշտ եզրակացություն կկատարեն՝ ուշադիր լսելով հիվանդի գանգատները և ապրումները, դրանք համադրելով նրա կյանքի պատմության հետ», – ասել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Հավելենք, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել uDoctor հավելվածը, կամ մուտք գործել udoctor.am կայքը, գրանցվել, կցել բանկային քարտը և ընտրել բժշկին։

«Յուքոմ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031