Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարն էլ է ժողովրդինը. ճիշտ կլինի ՀՀ վարչապետը Ամուլսարի հարցում գնա համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով». Գևորգ Պետրոսյան

Օգոստոս 27,2019 16:48

«Ճիշտ կլինի` ՀՀ վարչապետը Ամուլսարի հարցում գնա համաժողովրդական հանրաքվե անցկացնելու ճանապարհով: Այստեղ ինքն իրեն կազատի շատ մեղադրանքներից, որոնք նաև ավելորդ են»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, թե իր անձնական կարծիքն է, եթե իշխանությունը վախենում է հանրաքվեից, ուրեմն այլ մտածելու բան կա. ուրեմն իշխանությունը վստահ չէ, որ հանրաքվեում կարող է հաղթել: Ըստ պատգամավորի, եթե վստահ է, ուրեմն ամենաճիշտ ճանապարհը հանրաքվեի տարբերակն է: Նա ասաց, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանի կարծիքը չի լսել. ուրախ կլիներ իմանալ նրա տեսակետը:

Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց՝ բազում անգամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, հրապարակը պետք է կառավարի երկիրը, ժողովրդի, երկրի դռներն են կառավարության դռները և ժողովուրդն իրավունք ունի բացել ԱԺ դարպասները: Այնուհետև նկատեց. «Ամուլսարն էլ է ժողովրդինը: Այն, որ ժողովրդի մի ստվար զանգված այսօր դեմ է Ամուլսարի շահագործմանը և հիմնավոր է դա, այստեղ երկրորդ կարծիքը քննության չի դիմանա: Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին՝ հարգելով սկզբունքը, որ ժողովուրդն է որոշողը, ապա դա այն չէ, որ 200 հոգի դուրս գա փողոց, երթ, ցույց անի, գոռա, կարծիք հայտնի: Դասական եղանակը ժողովրդական հանրաքվեն է»:

Պատգամավորի համոզմամբ՝ պետք է անցկացնել համաժողովրդական հանրաքվե, քանի որ ՀՀ-ում գործող Տեղական հանրաքվեի մասին 2018-ի օրենքի համաձայն՝ այն հարցերի շրջանակում, որոնք ենթակա չեն հանրաքվեի, ընդգրկված են նաև բնակչության առողջական հարցերը: Գևորգ Պետրոսյանն ասաց, եթե փորձենք տեղական հանրաքվեի անցկացման ճանապարհով հարցին լուծում տալ, ապա օրենքն արգելում է. «Մասնավորապես հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն արգելում է առողջության պահպանման հարցերով հանրաքվե անցկացնելը, որն անընդունելի է: Բայց կարծում եմ խնդիրը զուտ տեղական մակարդակ չունի, և ճիշտ կլինի, որ վարչապետն էլ հանրությանը համոզի, որ իսկապես այս դեպքում նույնպես ղեկավարվում է իսկապես ժողովրդի կարծիքով, ուստի պետք է անպայման համաժողովրդական հանրաքվե անցկացնի»:

Ըստ պատգամավորի՝ վեթինգը դեռևս չծնված մահացավ: Այս առիթով նա վստահեցրեց, «Դատական համակարգում արմատական փոփոխություն երկու-երեք ամսում անել հնարավոր չէ: Այնպես չէ, որ այսինչ դատավորին աշխատանքից ազատեցիր, վաղը կարող ես նրան փոխարինող գտնել: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ եթե տվյալ դատավորն անշահախնդիր սեր ունի կաշառքի հանդեպ, ուզում ես ասֆալտին փռի, գործուղի տիեզերք, հենց հայտնվի հողի վրա, նույն կերպ է վարվելու: Ասֆալտին փռելով, դատավորներին նսեմացնելով՝ մենք չենք հասնելու ոչ մի բանի: Քանի դեռ այս վիճակն է, մեզ մոտ ոչ ոք ներդրում չի անի: Ներդրողներն ասում են, եթե ձեզ մոտ դատավորներին չեն խնայում, ո՞վ եմ ես, որ ինձ ասֆալտին չփռեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031