«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով այս տարի անընդհատ կրկնվող հրդեհներին, ասում է, որ դրանք պետք էր եւ կարելի էր կանխել։ Բերբերյանը մասնավորապես նշել է, որ խոտհունձը չի իրականացվել այնպես, ինչպես կարգն է։
Նա նշում է նաև, որ գյուղատնտեսական տարբեր խնդիրներ ավելի են սրվել․
«Օրինակ, ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ է բերք տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- ասում է Բերբերյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում