Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հեռանում եմ հավաքականից, բայց մնում եմ Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ». Լեւոն Ջուլֆալակյան

Օգոստոս 27,2019 16:05

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հրաժարական տալու մասին հայտարարած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին Aravot.am-ը հարցրեց, թե հավաքականի մարզչական շտաբը նրա այս որոշման հետ կապված որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, եւ արդյոք ճի՞շտ է աշխարհի առաջնության շեմին եւ օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը մեկ տարի առաջ հրաժարական տալը:

«Այս որոշումը կայացրել եմ մեկ ամիս առաջ, սակայն որոշ հանգամանքների բերումով ավելի վաղ հայտարարություն անել չստացվեց: Մարզչական կազմը փորձել է համոզել, թե ճիշտ չի լինի: Բայց ես նրանց հարցրել եմ, թե իրենք նման պարագայում կկարողանայի՞ն մի կողմ դնել իրենց ինքնասիրությունը: Ամեն մարդ ունի իր մոտեցումը: Ես չեմ կարող: Ինչ մնում է աշխարհի առաջնությանը, այո, աշխարհի առաջնությունը մոտ է, բայց չեմ կարող նման երեւույթների պարագայում աշխատել այն կազմի հետ, որը ներքին խոհանոցում նման քայլեր է անում», – պատասխանեց մասնագետը եւ հավելեց, որ ընդհանրապես մարզչական գործունեությունից չի հրաժարվում եւ շարունակելու է որպես անձնական մարզիչ աշխատել իր որդու՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031