Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն մեղադրանք կառաջադրեն. Արթուր Վանեցյան

Օգոստոս 27,2019 15:56

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Խուզարկվում են նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներն ու առանձնատները:

Պարոն Վանեցյանի խոսքով սակայն` Գագիկ Խաչատրյանին դեռեւս չեն ձերբակալել. «Գագիկ Խաչատրյանը միլիոնավոր դոլարներ է չարաշահել, քիչ անց եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի հետ բերման կենթարկվի, կարգավիճակը քննիչները կորոշեն եւ այսօր մինչեւ օրվա ավարտը մեր մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»:

Նա նաեւ ասաց, որ վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում: «Դեռեւս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ: Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ խուզարկության հետ կապված որեւէ բան չի կարող ասել, որովհետեւ դա նախաքննության գաղտնիք է:  Արթուր Վանեցյանի խոսքով՝ երբ ժամանակը կլինի, ամբողջովին կհրապարակվեն բոլոր մանրամասները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031