Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մագնիտսկու հայցը նրա մահից 10 տարի հետո

Օգոստոս 27,2019 14:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ռուսաստանը խախտել է բրիտանական Hermitage Capital ներդրումային ֆոնդի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու իրավունքները, որը մահացել էր 2009թ. «Մատրոսսկայա տիշինա» բանտում: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ Ռուսաստանը պետք է հայցվորին վճարի 34 հազար եվրո, հաղորդում է BBC-ն:

Առաջին հայցը ՄԻԵԴ-ին ուղարկվել էր հենց Մագնիտսկու կողմից իր մահից մի քանի ամիս առաջ, իսկ հետո քննությունը շարունակել են նրա կինը և մայրը:

Ստրասբուրգի դատարանը որոշել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են նրա կյանքի և արդար դատավարության իրավունքը և չեն ապահովել մահվան պատճառների արդյունավետ քննություն:

Միաժամանակ, դատարանն անընդունելի է համարել հայցվորի բողոքը՝ կապված Մագնիտսկու պահման պայմանների և կալանքի տևողության հետ:

Սերգեյ Մագնիտսկին Ռուսաստանի բանտում հայտնվել էր 2008թ.: Նա կասկածվում էր Hermitage Capital ներդրումային ֆոնդի ղեկավարին հարկերից խուսափելուն օգնելու մեջ:

Մագնիտսկին ինքը պնդում էր, որ օգնել է բացահայտել խարդախությունների սխեմա, որոնք թույլ են տվել ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին Ռուսաստանի բյուջեից միջոցներ դուրս բերել արտասահման: Ըստ նրա գնահատականի՝ նման ձևով գողացել են 5.4 մլրդ ռուբլի:

2009թ. նոյեմբերին Մագնիտսկին մահացել է բանտում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031